National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.01.2016
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 4

Հունվարի 29-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 29-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն դրական եզրակացություն չի ստացել:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մելիքյանի, Վահրամ Մկրտչյանի, Գագիկ Մինասյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արծվիկ Մինասյանի եւ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելու եւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին» նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը նշել է, որ այս նախաձեռնությամբ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իրավասու կլինի Ազգային ժողովին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն, հաշվի առնելով մասնավորապես` սահմանադրական փոփոխությունների, պետական մարմինների կազմավորման, ինչպես նաեւ օրենսդրական ակտերի կատարելագործման գործընթացում նշված հանձնաժողովի կարեւոր դերը: Առաջարկվում է նաեւ սահմանել ՄԻՊ թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգը եւ ժամկետները:

Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ իններորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգում ընդգրկված մյուս նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցող,ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշել է, որ փաստաթղթով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ բարելավելու ընտրված կենսական նշանակության ճանապարհները: Մասնավորապես նախատեսվում է վերանորոգել կենսական նշանակության ճանապարհների՝ մոտավորապես 190 կմ ընտրված հատվածները:

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը ներկայացրել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրվի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու ՀՀ քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները՝ ապահովելու ավելի արդյունավետ, ապահով եւ մատչելի տրանսպորտային ծառայություններ: Ծրագիրը բաղկացած է քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի, կառույցի եւ ծրագրի իրականացման բաղադրիչներից: Կամո Արեյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է ծրագիրն ավարտել 2020 թ.-ին:

2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից վերապահումով), որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Արձանագրության նպատակն է պայմանագրի եւ դրա անբաժանելի մասը համարվող «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի մասին» կանոնադրության անվանման եւ ամբողջ տեքստում «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» բառերը փոխարինել «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ» բառերով, «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունը» բառերը փոխարինել «Եվրասիական զարգացման բանկը» բառերով, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել պայմանագրի 2-րդ, 5-րդ, 6-րդ եւ կանոնադրության 13-րդ եւ 17-րդ հոդվածներում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նաեւ 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից վերապահումով): Ըստ հիմնական զեկուցողի՝ արձանագրության նպատակն է փոփոխություններ կատարել համաձայնագրի տեքստում, մասնավորապես փոփոխել համաձայնագրի անվանման, նախաբանի եւ տեքստում առկա որոշ բառեր:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթի հիմնական նպատակն է պաշտպանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների շահերը կեղծված ապրանքներից: Համաձայնագրով որոշակիացվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման ներմուծման կարգը, որի գործողությունը տարածվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց վրա, որոնք իրենց ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելու շրջանակներում իրականացնում են բնական մորթուց եւ դրա մասերից պատրաստի արտադրատեսակների շրջանառություն եւ պահպանում, փոխադրում ու իրացում:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:


13.05.2024
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահում...

13.05.2024
Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը
Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեություն...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինա...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարա...

13.05.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am